Պայթյուն Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում. կա տուժած

Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են  փրկարար ծառայությունից։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 15:53-ին։

Պայթյուն Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024

Դեպքի վայր են մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, երկհարկանի տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Последствия взрыва в жилом доме на улице Тавризяна (22 февраля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024

Փլուզվել է տան առաջին հարկի միջսենյակային պատի մոտ 4 քմ հատվածը, վնասվել են երկրորդ հարկի պատշգամբի դուռը և պատուհանի ապակիները։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով. հյուրասենյակում այրվել է կենցաղային տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել