Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ ՀՀ օրենսդրական դաշտի մասին՝ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ, ամուր կանգնելով Հայաստանի Հանրապետության բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում:

Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ լեգիտիմ շահերն են՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը, ու չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ Հայաստանի օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Փորձերը՝ մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն: Ինչպես ասել եմ, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում»,-նշել է վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել