Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում երգիչ և դերասան Սարգիս Եղիազարյանի մասնակցությամբ վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի ի 344-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը։
Iravaban.net-ի հետ զրույցում նրա պրոդյուսերը նշեց, որ տեղյակ չէ նախաձեռնված վարույթի մասին։ «Ինքը վթար է ունեցել, գործն արդեն կարճվել է, վերջացել է»։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ վթարի մասով քրեական վարույթը կարճված է, բայց առանց վարելու իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում։