«Օպելը» բախվել է էլեկտրասյանը, վարորդը մահացել է. ոստիկանություն

Փետրվարի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: Վարորդը՝ 62-ամյա Էդիկ Սարոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել