Հանրապետության նախագահը ստորագրել է Հայկ Սարգսյանի օրինագիծը

Հանրապետության նախագահը ստորագրել է իմ կողմից ներկայացված և ԱԺ կողմից ամբողջությամբ ընդունված օրենքի նախագծերի փաթեթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Ըստ որի.

Առաջին՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են օգտվել սույն կետերից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից։

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 8 մլն դր,

5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:

Երկրորդ՝ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի անձինք պարտավոր են ծառայել 1 տարի ժամկետով կամ ՀՀ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։

Երրորդ՝ 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման կանգնած քաղաքացիները նույնպես պարտավոր են ծառայել և կամ վճարել համապատասխան գումար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել