Մի քանի մարզերում գետնաբուք է սպասվում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևան քաղաքում` փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել