Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված  Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը և այն վերաբրենդավորել:

Վարչապետը շրջայց է կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին: 

Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթ հարկանի շինության ներսում գործում է ռեստորան, բար, մարզասրահ՝ լողավազանով եւ այլ ծառայություններ: Հյուրանոցն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որով հյուրերը կարող են սահելով հասնել ճոպանուղի։

Հյուրանոցում բացի հանգստից կարելի է նաև կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։

Կարդացեք նաև՝

7․5 միլիարդից՝ 5 միլիարդ․ «Գոլդեն Փելիս»-ի պատմությունն ու այն գնած ընկերության՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել