Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև – Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև – Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենդ» հիմնադրամից։

Աշոցքի, Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել