Ցոլակ Արամի Ակոպյանի կալանքի միջնորդության քննությունը մեր միջնորդությամբ հետաձգվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Քննիչը նյութերի հետ չէր ներկայացրել վկաների հարցաքննությունների տեսագրությունները:
Նյութերին ամբողջական ծանոթանալուց հետո կվերսկսվի նիստը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ՝ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար։