Ցոլակ Ակոպյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Ցոլակ Արամի Ակոպյանի կալանքի միջնորդության քննությունը մեր միջնորդությամբ հետաձգվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  փաստաբան Արսեն Բաբայանը։

«Քննիչը նյութերի հետ չէր ներկայացրել վկաների հարցաքննությունների տեսագրությունները:

Նյութերին ամբողջական ծանոթանալուց հետո կվերսկսվի նիստը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ՝ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել