Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները շարունակվում են

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում շարունակվում են սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այն անձինք, ովքեր չեն դիմել նպաստի նշանակման համար, կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) դիմել վերոնշյալ հասցեով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1. Զոհվածի մահվան վկայականի պատճեն,

2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց քարտի) պատճեները,

3. Հարազատի անվամբ Արցախբանկում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել