«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը կասկածի տակ է դնում Բաքվի անկեղծությունը. Փաշինյան

 «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անկեղծությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

«Խաղաղության գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է այն լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և դե-յուրե պարտադիր պարտավորություն են պատրաստ ստանձնել ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։

«Արևմտյան Ադրբեջան»-ը ի՞նչ է։ «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ ձևավորելու, կառուցելու, հիմնավորելու հայեցակարգ է»,- պարզաբանեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել