Հուսով եմ՝ քաղաքացիները գոհ են ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշումից։ Այս մասին քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Չի լինի տենց․ տարին սկսել էդ ձևով։ Հիմա Ամանորի առթիվ 2 ազատ օր ենք սահմանել։ Այս տարի այնպես համընկավ, որ ոչ աշխատանքային օրերի մի մասը շաբաթ-կիրակի դարձան։ Մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ և կիրակիով կսահմանափակվեն ամանորյա տոները և իհարկե Սուրբ Ծնունդը ոչ աշխատանքային կլինի, մնացածը կլինի աշխատանքային։ Կարծում եմ, որ դա տրամաբանական է»,-նշեց վարչապետը։
Նա հորդորեց կենտրոնանալ աշխատելու, ոչ թե չաշխատելու վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։