Նվազագույն անելիքը՝ կամուրջները չայրելն է․ Արտակ Բեգլարյան

Արցախն այժմ կարցված է, բայց ոչ մեկընդմիշտ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի-ին, Ազգային ժողովում ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախ վերադարձի հեռանկարը կախված է հատկապես, թե այս փուլում ինչ ենք անում մենք՝ ժողովուրդը և հատկապես պաշտոնական ՀՀ-ն։ Նվազագույն անելիքը՝ կամուրջները չայրելն է։ Եղած կամուրջներն ամրացնելու և նոր կամուրջներ կառուցելու կարիք կա։ «Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված այս օրինագիծը, իմ կարծիքով՝ կարևոր գաղափարական, իրավական և քաղաքական ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի հետագա պայքարի համար։

Հարց՝ արդյոք Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անտեսելու վերաբերյալ բացասաբար ազդել է Արցախի կորստի վրա։

Պատասխան՝ այո։ Սա գլխավոր գործոնն է, որը մեզնից կախված էր, որն ամենամեծ բացասական ազդեցությունն է թողել Արցախի կորստի վրա, որովհետև սա հնարավորություն է տվել Ադրբեջանին խնդիրը ներկայացնել, որպես ներքին հարց, ձերբազատվել Հայաստանի Հանրապետության կողմից պոտենցիալ ռազմաքաղաքական դիմադրության ռիսկերից, ինչպես նաև հնարավորություն է տվել միջազգային բոլոր դերակատարներին խուսափել իրենց պատասխանատվությունից և պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա»,-նշեց Արտակ Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսնյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել