Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվեց անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված կար, և քարի նման զանգվածներ, որոնց մեջ նույնպես դեղնականաչավուն զանգված էր, ընդհանուր՝ 24,97 գրամ։
Եղվարդցի տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամից։
Ըստ նախնական տվյալների՝ նպատակը իրացումն էր։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։
Հանգամանքները պարզվում են։