ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ ֆորմատով նիստերին չմասնակցելուն։
Նա նշել է, որ Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»․
«Չենք կարծում, թե հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից է դա բխում և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգությանն ու կայունությանը։ Միաժամանակ, որքան հասկանում ենք, հայ գործընկերները հակված չեն արգելափակել կազմակերպության կառույցների աշխատանքները և խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։
Փաստացի, այն դռները բաց է թողնում Երևանի համար և հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ դաշնակիցները վաղ ապագայում կօգտվեն այդ հնարավորությունից։ ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության ուղարկումը հայ-ադրբեջանական սահման՝ ծանրակշիռ հանգամանք կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ի տարբերություն ԵՄ առաքելության, որը ցուցաբերում է իր ամբողջական անարդյունավետությունը»։