Երևանի «Հանապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի ելույթին։
«Առհասարակ ամբիոնը պետք չի օգտագործել մանկական երազանքներում ասմունքելու համար, այն էլ անորակ բանաստեղծություններ։ Սա լուրջ ամբիոն է և կա ընտրված քաղաքապետ, կա ընտրված քաղաքային իշխանություն և եկեք մի քիչ լրջանանք»,-ասաց նա։
Տիգրան Ավինյանը փորձեց միջամտել, բայց վեճ սկսվեց ավագանու երկու անդամի միջև։