50 միլիոն դրամ հաստատ չենք նվիրում։ Այս մասին հայտնում է «Իդրամ» ՍՊԸ-ն ՝ զգուշացնելով պաշտպանվել զեղծարարության փորձերից։
«Չգիտենք՝ կոնկրետ ինչ նկատի ունեն՝ «գլոբալ թարմացում» ասելով, բայց 50 միլիոն դրամ հաստատ չենք նվիրում։
Հերթական զեղծարարության փորձերից պաշտպանվելու համար պարզապես խնդրում ենք՝
Ոչ մի դեպքում չանցնել հղումով և չպատասխանել կասկածելի նամակների չտրամադրել անձնական օգտագործման համար նախատեսված տվյալները այլ անձանց։
Շնորհակալ ենք զգույշ լինելու համար»,- գրված է հաղորդագրությունում։