Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է Ջիվան Գասպարյանին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:

Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ  արվեստը զարգացնելու եւ  տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ  հետագա ստեղծագործական հաջողություններ: Ջիվան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց  ԱԺ նախագահին բարձր պարգեւի արժանանալու  եւ  գնահատանքի  համար:

Իրավաբան.net 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել