Եթե անձը ճանաչվել է փախստական և ստացել է ապաստան, ապա ապաստանից կարող է զրկվել, եթե փախստականը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար կամ դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:
Փախստականին Հայաստանի Հանրապետությունում տրամադրված ապաստանը դադարեցվում է, եթե նա մեկնել է Հայաստանի Հանրապետությունից և գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի գործողության ժամկետից հետո:
Փախստականի ճանաչումը և նրան տրամադրված ապաստանը դադարեցնում է միայն Միգրացիոն պետական ծառայությունը: