Իսրայելական բանակի ստորաբաժանումները կռվում են ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության դեմ Գազայի հենց կենտրոնում՝ Պաղեստինի ափամերձ համանուն անկլավի ամենամեծ քաղաքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յարոն Ֆինքելմանը։
«Մենք կռվում ենք հենց հիմա Գազայի հատվածի կենտրոնում: Ես հենց նոր վերադարձա այնտեղից: Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Գազա քաղաքի սրտում` ահաբեկչության սրտում», – ասել է նա։