Երևանում ավտոմեքենա փախցրած երկու տղամարդիկ ձերբակալվել են

ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 1-ին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 08.30-ի սահմաններում գողացել են Երևանի Վանթյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՔՈԳՎ, Մալաթիայի և Արմավիրի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տարել երևանցի 51-ամյա և 56-ամյա երկու տղամարդու:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքնություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել