ԱՄՆ դեսպանը Կապան է այցելել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Կապան. այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Կապան կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը զրուցեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։

Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել