Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 4585 խախտում

Երևանի պարեկները hոկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4585 խախտում՝  պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 163 մեքենա։

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 279, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 320, հեռախոսից օգտվելու՝ 204, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 95 իրավախախտումներ։

Ըստ աղբյուրի՝ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 177-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 105-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 637-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 85 անձ։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 10637 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 185 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 503 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 1609, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, հեռախոսից օգտվելու՝ 387 իրավախախտումներ։ 298 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 973-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1528-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 28-ը՝ բեռնատարներ, 392-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 35 անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել