Բաքվում հայերի դատավարություններն անօրինական են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան

Բաքվում հայերի դատավարությունները անօրինական են և բեմականացված։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դա վերաբերում է ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի դեմ վերջին դատավարությանը, այլ նաև այլ բանտարկյալների հետ կապված բոլոր դատավարություններին», – լրագրողների հետ զրույցում նշել է Եղիշե Կիրակոսյանը։

«Երեւանն արդեն իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ բողոքներ է ներկայացրել միջազգային ատյաններ։ Բայց, ցավոք, այդ մեխանիզմները դեռևս այլ հնարավորություններ չեն տալիս, թեև հայկական կողմը հայրենակիցներին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել», – հայտնել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։

Կիրակոսյանն ավելացրել է, որ աշխատանքները կշարունակվեն, և դիտարկվում են այլ՝ առավել արդյունավետ քայլեր և մեխանիզմներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել