ՄԱԿ-ի առնվազն 29 աշխատակից սպանվել է Գազայում

Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտությունը սկսելուց հետո սպանվել է ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) առնվազն 29 աշխատակից, որոնցից կեսն աշխատում էր որպես ուսուցիչ UNRWA-ի դպրոցներում։

«Այժմ հաստատվել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել են մեր 29 գործընկերները: Այդ գործընկերների կեսը եղել են UNRWA-ի ուսուցիչներ»,- ասվում է ՄԱԿ-ի՝ Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել