Վթարային ջրանջատումներ՝ մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 21-ին

-ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 33, 35 շենքերի, Շիրակի 4 նրբնացքի ջրամատակարարումը,

-ժամը 11:45-19:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ն.Զարյան փողոցի, Արաբկիր 39, 41, 43 փողոցների, Կոմիտասի 54-54Բ զույգ համարի շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել