Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հրաչյա Աշուղյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրումը հայ մշակույթին, ինչպես նաև Ձեր ստեղծագործական արգասաբեր գործունեությունը թատրոնում և հեռուստատեսությունում: Մեզ համար թանկ և կարևոր է Ձեր նման փորձառու մասնագետների մանկավարժական գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն և մեծ եռանդ՝  շարունակելու Ձեր շնորհակալ գործը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել