ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընտրությունների արդյունքում Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Ռուսաստանից բացի, անդամության հայտ են ներկայացրել նաև Ալբանիան ու Բուլղարիան։ Այս երկրները համապատասխանաբար 123 և 160 ձայներով դարձել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներ։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար Ռուսաստանը ստացել է 83 ձայն, այնինչ անհրաժեշտ էր 97-ը։