Baby-box-ը համապատասխան վայր է, որտեղ ծնողները թողնում են իրենց երեխաներին:
Այն ժամանակ, երբ մայրը կամ հայրը հրաժարվում է իր երեխայից և չի ցանկանում պահել, ապա երխային դնում է Baby-box-ում:
Եթե երախայի հետ ամեն ինչ նորմալ է, ապա ծնողին ոչ ոք էլ չի փնտրի:
Այն դեպքում, երբ Baby-box-ում երեխային դնելուց հետո մայրը զղջա իր կատարած արարքի համար, ապա իրեն տրվում է առավելագույնը կես ժամ ժամանակ երեխային հետ վերցնելու համար, հակառակ դեպքում երեխային վերցնում են տվյալ հաստատության բուժաշխատակիցները:
Ի դեպ, նշենք, որ տարբեր երկրներում երեխային հետ վերցնելու ժամկետը տարբեր է:
Այնուհետև երեխային ուղարկում են համապատասխան հաստատություն որտեղ երեխային կարող են որդեգրել:
Իսկ այն դեպքում, երբ կարճ ժամանակ անց ծնողը զղջում և ցանկանում է երեխային հետ վերցնել, ապա կատարվում է համապատասխան ԴՆԹ փորձաքննություն, որի հաստատման դեպքում երեխային հանձնում են ծնողներին, իհարկե եթե երեխային դեռ այլ անձիք որդեգրած չեն լինում:
Չեխիայում, Լիտվիայում, Լատվիայում, Իտալիայում, Գերմանիայում նման արկղերն արդեն գործում են 10 տարի:
Հայաստանում նման արկղեր չկան, միգուցե այդ պատճառով են ծնողները հաճախ լքում իրենց երեխաներին փողոցներում, պատերի անկյուններում և այլուր:
Այս առումով, երևի թե, արդարացված է նման արկղերի գոյությունը, քանզի առավել լավ է երեխային թողնել բժիշկների հսկողության ներքո, քան թողնել փողոցում:
Չէ՞ որ հարց է ՝ երեխան որքա՞ն ժամանակ պետք է բարձիթողի և քաղցած մնա՝ սպասելով որևէ մեկին, ով կգտնի իրեն:
Դառնագին խոսքերը կրկնապատկվում են այն ժամանակ, երբ հանդիպում ենք այն դեպքերի, երբ երեխային գտնում են բավական ուշ:
Իսկ այն դեպքում, երբ Դուք գտնեք երեխա ՀՀ-ում, ապա հիշեցնենք Ձեր օրենսդրական պարտականությունների վերաբերյալ:
Համաձայն ՀՀ օրենսդրության` երեխային գտած անձը այդ մասին 48 ժամվա ընթացքում պարտավոր է հայտարարություն տալ երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամխնամակալության և հոգաբարձության մարմին:
Ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպայլ կազմակերպություններ պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված` ընկեցիկ, երեխայի ծննդի պետական գրանցման մասին: