Ո՞ր տեղում է Հայաստանի Հանրապետությունը թրաֆիկինգի վերաբերյալ զեկույցում

2002 թ. հունիսի 5-ին ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակեց մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ 2001 թ. ամենամյա համաշխարհային զեկուցագիրը, որտեղ Հայաստանն, ըստ իրենց կողմից սահմանված սանդղակի, հայտնվեց ամենաանբարենպաստ` 3-րդ խմբում: Ըստ այդ զեկուցագրի Հայաստանը համարվում է կանանց և աղջիկների դուրսբերման երկիր:

Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ:

2004 թ. հունվարի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման հայեցակարգն ու Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 58-Ն որոշումը: Ծրագրում հիմնական միջոցառումներն ուղղված են կանանց և աղջիկների նկատմամբ թրաֆիկինգի երևույթի վերացմանը: Ծրագրի հիմնական ուղղություններն են.

● ուսումնասիրությունների կատարում,
● կանխարգելում,
● պաշտպանություն և աջակցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել