Ջեյհուն Բայրամովից Հաքան Ֆիդանին նվիրած գորգը արցախյան 17-րդ դարի վիշապագորգի կրկնօրինակ է․ փորձագետ

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ-ն Հաքան Ֆիդանին «ղարաբաղյան գորգ» է նվիրել։

Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը Iravaban.net-ի հետ զրույցում ընդգծեց, որ գորգը «ղարաբաղյան գորգ» չէ։

«Այդ գորգը կրկնօրինակ է 17-րդ դարի հայկական վիշապագորգի՝ արցախյան վիշապագորգի։ Ադրբեջանցիները նախկինները, որը չի ժխտվում նաև իրենց կողմից, Փանա խանը Արցախ է ներխուժել 18-րդ դարում, իսկ այդ գորգը Արցախում գործվել է 17-րդ դարում։ Մի քիչ անհասկանալի է։ Այդ գորգը 17-րդ դարի արցախյան վիշապագորգի կրկնօրինակ է»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել