Կառավարության շենքի մոտ անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիական անձինք․ ԱՆ

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։

Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։

Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել