Ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները․ Արարատ Միրզոյան

Այս երկու ամիսների ընթացքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման 5-րդ խմբագրումը կամ հայկական մեկնաբանությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բառացիորեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա։ Կրկին դժբախտաբար պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»։

Նախարան անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի հետ հնարավոր հանդիպմանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- ասաց Միրզոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել