Սա ընտրություն է պատերազմի ու խաղաղության միջև․ Անդրանիկ Թևանյան

Այսօր ոչ թե Երևանի քաղաքապետի կամ ավագանու ընտրություն է, այլ ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև․ այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկած հանրահավաք-երթի ժամանակ։

Նա մատնանշեց Հայաստանի սահմանին Ադրբեջանի զորքի կուտակումներն ու Հայաստանի՝ նոր կործանարար պատերազմի շեմին լինելը, որի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Մենք զգուշացնում էինք, որ քանի դեռ նա վարչապետի աթոռին է՝ Հայաստանն ու Արցախը մշտապես հայտնվելու են պատերազմի վտանգի առջև։ Նիկոլ Փաշինյանն է պատերազմ բերողը, թեև խաբում էր՝ իբր խաղաղություն է բերելու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել