ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ստացել սեպտեմբերի 1-ին, ժամը 03,00-ի սահմաններում «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկովող տարածքից կրակոցներ արձակվելու վերաբերյալ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։