Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 19-ի արտահերթ նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 13 կուսակցությունների և 1 դաշինքի հերթական համարները։ Նիստին ներկա կուսակցությունների և դաշինքի լիազոր ներկայացուցիչները մասնակցեցին քվեաթերթիկում իրենց հերթական համարների վիճակահանությանը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները այսպիսին են․
- «Հանրային ձայն» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հաղթանակ» կուսակցություն
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
- «Ապրելու երկիր» կուսակցություն
- «Մայր Հայաստան» դաշինք
ԿԸՀ-ն հաստատեց գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին Հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։
Մեկ այլ որոշմամբ էլ ԿԸՀ-ն բաշխեց հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքի միջև։