Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 810 հազար ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ՇԱՀԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի նկատմամբ (գործո1․ւնեության հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Երևանյան 26/1)։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման, լցակայանում բացակայել է անվանական ստուգաչափված չափանոթը, ինչպես նաև դիզելային վառելիքի մեջ ծծմբի պարունակութկունը գերազանցել է ընդունելի սահմանաչափը։