Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ՝ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտնում է․

«Երեկ մասնակցեցի շինարարների օրվան նվիրված տոնական միջոցառմանը և Երևանի անունից շնորհեցի հուշամեդալներ՝ շինարարության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներին։

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվեց ՃՇՀԱՀ շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:

«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը արժանացան «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Գասպարյանը և «Միկշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Դե իսկ Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել