Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Այս մասին հայտնում է ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Պատվիրակության կազմում էին Տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ քննարկել ենք ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:
Գործընկերներիս եմ ներկայացրել ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իմ մոտեցումները: Ձեռք ենք բերել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:
ԶՊՄԿ գործադիր տնօերնն, իր հերթին արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնեց իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ համագործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիին պարգևատրել եմ ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։
Այցի շրջանակներում ԶՊՄԿ-ի ղեկավարության համար կազմակերպվել է այցելություն ՀԱՊՀ մի շարք լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ»,-նշել է Վարդանյանը։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/08/364690276_773301694801200_3045528625312161702_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/08/364665870_773301811467855_9173367982700452224_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/08/358149346_773301571467879_4248641919604915276_n.jpg)