Զինվորական դատախազն այցելել է ՊՆ ուսումնական զորամաս

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական զորամաս: 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Զինվորական դատախազը ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչութան պետ, գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և ուսումնական պարապմունքների գործընթացին, մատակարարվող սննդի որակին, առանձնազրուց ունեցել նորակոչիկների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: Գրիգոր Էլիզբարյանը խնդիրների լուծման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ամենօրյա հսկողության ներքո: 

Շրջայցի ընթացքում հանրապետության զինվորական դատախազին ներկայացվել են նաև Զորամասի կառուցվածքը, գործառույթներն ու զինծառայողների ուսումնական գործընթացին և ծառայությանը վերաբերող հարցեր: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել