Երևանի չորս վարչական շրջանում վթարային ջրանջատում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 21-ին

-ժամը 13:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 7 փողոցի, Շահումյան 7 փող. 1 նրբանցքի ջրամատակարարումը,

-ժամը 16:00-23:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նոր Նորք 5, 8, 9 զանգվածների ջրամատակարարումը,

-ժամը 16:00-23:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանների Գրիգոր Լուսավորչի, Բրյուսով, Կարա Մուրզայի, Որմնադիրներ, Գլինկա, Օստրովսկու, Լազո, Կաշեգործներ փողոցների, Արշակունյաց պող. 1-36Ա շենքերի, Արշակունյաց 1 նրբանցքի, Սարի Թաղ 1-10 շարքերի, Սարի Թաղ 1, 2, 3 փողոցների, Խորենացու 140-236 տների, Արշակունյաց պող. 2 նրբանցքի, Որմնադիրների 1 նրբանցքի, Խորենացու 4 նրբանցքի, Սասունցի Դավիթ 70/1-70/3 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել