«Էրեբունի» պետական բժշկական քոլեջը կլուծարվի

Հաշվի առնելով «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների թվի նվազումը, որն իր հերթին առաջ է բերում ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, որոշում է կայացվել այն լուծարել։ Որոշումն այսօր ընդունվեց Կառավարության նիստի ընթացքում։

Նշվում է, որ քոլեջի լուծարման հարցը համաձայնեցվել է նաև քոլեջի տնօրինության հետ և արժանացել հավանության։ Բժշկական քոլեջի ընդունելությունը տարեց-տարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում։ 2020-2021 ուսումնական տարում ուսանել է 663 ուսանող, իսկ 2021-2022 ուսումնական տարում՝ 529:

«Լուծարման և «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված շինությունը հետ հանձնելու դեպքում՝ կտնտեսվեն պետական միջոցներ:

Միաժամանակ նշվում է, որ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների ուսումնառության շարունակումը նույն պայմաններով (անվճար/վճարի նույն չափով) նախատեսվում է կազմակերպել «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիրմնադրամում (սանողի ցանկությունը հաշվի առնելով) կամ այլ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ աշխատակիցների մեծ մասը իրենց աշխատանքը կշարունակեն «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիրմնադրամում»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել