Թագուհի Թովմասյանը հեռացվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ և գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 1-ը դեմ է եղել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Նշենք, որ ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Հիշեցնենք` Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին դեռ ամիսներ առաջ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։