ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին հեռացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Թագուհի Թովմասյանը հեռացվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Փակ և գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 1-ը դեմ է եղել։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

Նշենք, որ ընդդիմադիր՝ «Հայաստան» և  «Պատիվ ունեմ» խմբակցությունները  չեն  մասնակցել  Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ էր  դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:

Հիշեցնենք` Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին  դեռ ամիսներ առաջ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել