Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` քառամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»։