Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով․ Սերժ Սարգսյան

Ներկա իրադրությունը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լչագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, վիճակը ծանր է, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի են»։

Նա անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանի կալանքին։

«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով։ Նրան մեկուսացրել են միջասզգային մեր գործընկերների հետ հարաբերություններից, ներքաղաքական իրավիճակից են մեկուսացրել»,-ասաց նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել