Հուլիսի 4-ին, ժամը 20։16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր (մոտ 500 քմ տարածքում):
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/07/358345310_1357897495080882_4514620390413019663_n-e1688544168294.png)