Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին. Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու:

«Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության», – գրել է Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ արցախցիների մեծամասնությունը հավատացել է ոչ թե Հայաստանի ղեկավարին կամ Արցախի ղեկավարին, այլ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։

«Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում», – շեշտել է Հակաճգնաժամային խորհրդի նախագահը։

Արցախի նախագահականը չի մեկնաբանում Հարությունյանի կողմից Պուտինին ուղարկված նամակի մասին տեղեկությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել