Ֆրանսիայում 3-րդ գիշերն է անկարգություններ են 45․000 ոստիկան է տեղակայվել

Մոտ 45 հազար ոստիկան և ժանդարմ կտեղակայվի Ֆրանսիայում՝ երրորդ գիշերը անընդմեջ պայքարելու անկարգությունների դեմ, հաղորդում է BFM TV-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին։ Գրում է  РИА Новости-ն։

«Ջերալդ Դարմանինը անվտանգության խորհրդակցություն է անցկացրել այս կիրակի կեսօրին, և այդ կապակցությամբ որոշել է վերսկսել ոստիկանության ստորաբաժանման աշխատանքը, ինչ նախորդ երկու օրերին, այն է՝ 45000 ոստիկաններ և ժանդարմներ, որոնք տեղակայված են Ֆրանսիայի ողջ տարածքում»,- հայտնում են լրագրողները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նախարարը կրկնել է խիստ հանձնարարականները և կրկին խնդրել է հնարավորինս շուտ ձերբակալել անկարգությունների մասնակիցներին։

Հունիսի 27-ին ոստիկանության աշխատակիցները ստուգման ժամանակ կրակել են 17-ամյա դեռահասի, ով, ըստ անվտանգության աշխատակիցների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել